Արցախի անվտանգության և զարգացման ճակատն էլեկտրամոբիլ է ձեռք բերել հղիներին ծննդատուն հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

404b8f25-06f4-4ebf-9dfd-8589970dd4c3.jpg

ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։

Այս մասին տեղեկացնում են ֆեյսբուքյան գրառմամբ։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։ Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։

Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին, ժամը 18:00-09:00 ՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին։

--00—ԶՀ