Հատկապես հղիներին հորդորում ենք Covid ախտանշանների դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հղիություն

Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին:

--00--ԱԹ