«Իմ քայլը» հիմնադրամը փաթեթներ տրամադրել ՀՀ-ում բնակություն հաստատած մայրերին և հղիներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News  

օգնություն

Հերթական կանգառը Արագածոտնի ու Շիրակի մարզեր: Շարունակվում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերի ու իրենց նորածին բալիկների համար անհրաժեշտ նվեր-փաթեթների՝ մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ, տրամադրումը:

Հիշեցնենք, որ փաթեթները նախատեսված են նորածին բալիկների ու հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար: Հղիների ու նորածինների մասին տվյալները Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Փաթեթների բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների աշխատակիցների կողմից:

 --00—ՄՀ