Հարձակում՝ Երևանում․ կասկածյալները Բելառուսի քաղաքացիներ են, ՌԴ քաղաքացուց գումար են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

Screenshot_2
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 20-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը ծեծելով՝ ներկայացել են որպես աղջիկներ, ապա մտել նշված բնակարան և հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացի 20-ամյա Ռ․ Կորտեսին։

Նշված հասցե են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Խորեն Բարխոյանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Արդեն տեղում Ռ․ Կորտեսը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 դիմակավոր անձ ներս են մտել իր տուն, հարվածել իրեն, ապա փակել սենյակում և այնտեղից հափշտակել իրեն պատկանող iPhone 14 Pro Max բջջային հեռախոսը, 700 հազար դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ