Երևան հյուր եկած ՌԴ քաղաքացուն մահացու դանակահարել են․ պատճառը ավտոմեքենայի կայանումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

147

Հոկտեմբերի 12-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որ ժամանակ մի քաղաքացու դանակահարել են, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմանում, նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչը՝ 46-ամյա Էղիշ Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ․-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ