Փաշինյանն ինձ չի ներում, որ հեռացել եմ ՔՊ-ից ու ասել՝ հայրենիք հանձնողների հետ ճանապարհ չեմ գնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իմ լիազորությունները դադարեցնելով, փակեց խորհրդարանական Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, այսուհետ դժվար է պատկերացնել, որ հանձնաժողովն այնպիսի ակտիվությամբ ու էֆեկտիվությամբ կաշխատի, ինչպես աշխատում էր իմ նախագահության ժամանակ, որովհետև դժվար թե կնոջ նկատմամբ բռություն կիրառած Ռուստամ Բաքոյանը պաշտպանի մարդու իրավունքները: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորի պնդմամբ, ՔՊ-ի կողմից ներկայացված բոլոր հիմնավորումները լիրիկական զեղումներ էին, նրանք ուղղակի ցանկանում էին իրենից ազատվել, քանի որ ինքը խորհրդարանում ներկայացնում էր այլընտրանքային տեսակետ և տարբեր գրություններ էր ուղարկում միջազգային հանրությանը, ներկայացնում էր ՀՀ-ում կեղծ ժողովրդավարությունը:

«Նրանք ցանկացան կասեցնել գործունեությունս, սա քաղաքական որոշում էր, երկար ժամանակ նյութեր են հավաքել իմ մասին, փորձել են այնպիսի տեղեկություն հավաքել կամ քրեաիրավական գործընթաց սկսել, որ ինքս հրաժարական տամ, բայց չեն կարողացել փաստ գտնել և անհեթեթ որոշում կայացրեցին: Նիկոլ Փաշինյանը ինձ չի ներում, որ ես դուրս եմ եկել իրենց խմբակցությունից և ասել, որ հայրենիք հանձնողների հետ ճանապարհ չունեմ անցնելու: ԱԺ-ի ամբիոնից ակցիա իրականացրեցի, նայեցի Նիկոլ Փաշինյանի աչքերին և ասացի, որ դավաճանել է իր սկզբունքներին ու խոստումներին, խաբելու իր լիմիտը սպառվել է, իմ այդ հանդգնությունը չներվեց, բայց ես չեմ նեղվում»,-ընդգծեց Թովմասյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ իր խմբակցության պատգամավորներից մեկը գաղտնի իրեն ձայնագրել և ներկայացրել է Սերժ Սարգսյանին, Թովմասյանը նշեց, որ այդ հայտարարությունից հետո բոլոր քննչական, իրավապահ ծառայութան ղեկավարներին ուղարկել է գրություններ և պահանջել հարուցել քրգործ, պարզել՝ ով է արել այդ ձայնագրությունը, բայց ընթացք չի ստացել:

«Նիկոլ Փաշինյանն անազնիվ է, ինքը գիտի՝ ով է արել այդ գաղտնի ձայնագրությունը, այն արվել է Կառավարությունում Արցախի կառավարության և կուսակցությունների նախագահների և իր հետ հանդիպման ժամանակ: Իմ տեսակը չէ թաքուն ձայնագրելը, թող քրգործ հարուցեն ու պատժեն, երկրի անվտանգության հարց է, չե՞ն կարողանում գտնել ով է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ