Արցախում ցեղասպանություն է, աղետ․ ՀՀ իշխանությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

380379083_796545222265620_4102697156975130697_n

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախում ցեղասպանություն է: Եթե 1915թ մարդկանց շարքով դաժանաբար սպանում էին, ապա հիմա օղակի մեջ են վերցրել ու բնաջնջում են:

Արցախցին ոչ կարող է մնալ իր բնօրրանում, ոչ կարող է փախչել. ճանապարհ չկա, գնալու տեղ չկա: Կրակում ու արկակոծում են չորս կողմերից 450 կմ երկայնքով և վերևից՝ անօդաչուներով, հրթիռներով, ավիահարվածներով...

Սա աղետ է, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում, էթնիկ զտում, որի վրա միջազգային հանրությունը աչք է փակում:

Իսկ Հայաստանի, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, որոնք ամրագրված են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ (լուսանկարում):

հնդֆն

--00—ՅՄ