Փորձում են տպավորություն ստեղծել, թե պատերազմը հնարավոր է կանգնեցնել, և ԱՀ իշխանությունը դա չի անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

abrahamyan-n274718-1

Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նախ, այն մարդիկ, ովքեր տարբեր ձևերով մասնակիցն են Արցախի թուլացմանը, հայաթափմանն ու հանձնմանը, առհասարակ բարոյական իրավունք չունեն արցախցիներին այս կամ այն հարցի մեջ մեղադրելու:

Երկրորդ, Ադրբեջանը միայն հայտարարություններով է ցույց տալիս, թե պատրաստ է բանակցելու:

Այն, ինչ խոսում ու գրում են Ադրբեջանից ցույց է տալիս, որ էթնիկ զտումներ և Ցեղասպանություն իրականացնելու ճանապարհին Ադրբեջանը փորձում է հնարավորինս անմարդկային և անբարոյական լինել:

Արցախն ինքն է փորձում բանակցել, սակայն ադրբեջանցիների ու նրանց հովանավորների համար, այդ ցանկությունը հստակ չի արտահայտվում:

Խնդիրը ոչ թե արցախցին է, բանակցողն է, այլ կոնկրետ ադրբեջանական քմահաճույքները:

--00—ՅՄ