Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախին՝ մեկը լռությամբ, մյուսն իրականության փախուստով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

incho-e-sarsaphum-ishxanutyuny-n247955-1

Ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպես է իր պատասխանատվությունը ռուսների կամ մյուսների վրա բարդում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Կամ ինչպես են տարբեր միջազգային դերակատարներ արդարանում կամ հրապարակային փոխհրաձգություն վարում ՀՀ իշխանության հետ:

Յուրաքանչյուրն իր մասով` փաստաթղթային, քաղաքական, բարոյական առումով ունեին ու ունեն պատասխանատվություն, որը ոչ մի ձևով չի իրացվում:

Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին ու դրան հասնելու համար ամեն ինչ անում են` մեկը լռությամբ, մյուսը վճռականության բացակայությամբ, մյուսն իրականության փախուստով:

--00—ՅՄ