Փաշինյանն ու թիմն Արցախն ընկալում են իբրև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ծննդավայր ու ատում այն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

«Եթե Քարագլխում ադրբեջանցիների ներկայությունը ներվի, ապա կհաջորդեն այլ քայլեր, նշանակում է՝ Արցախում ապրելն անվտանգ չէ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին և իր այցելությանը Արցախ:

Խոսելով այսօր ԱԺ-ի ամբիոնում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից Արցախի դրոշ դնելու և իշխանության կողմից դրոշը հեռացնելու մասին՝ պատգամավորը նշեց. «Իմ տպավորությամբ՝ իշխող թիմը և Նիկոլ Փաշինյանն Արցախն ընկալում են որպես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ծննդավայր և ատում  են Արցախը, ատելություն գեներացնում, ինչն անթույլատրելի է:
Իսկ ինչ վերաբերում է դրոշը հանելուն, ապա իշխանությանն ուզում եմ հիշեցնել՝ դրոշ պոկելով չեք կարող ազատվել ձեր պարտականությունից, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է և պարտավոր է այն ապահովվել»: 

Մանրամասները՝ տեսանյութում։