ԱՄՆ-ը հորդորում է Փաշինյանին հանձնել Արցախը` խոստանալով, թե վերջում լավ կլինի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

ԱՄՆ-ը հորդորում է Փաշինյանին հանձնել Արցախը` խոստանալով, թե վերջում լավ կլինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, Փաշինյանը պատրաստ է գնալ այնպիսի լուծման, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Ըտ նրա՝ խնդիր կա ռուսներին հեռացնել տարածաշրջանից, իսկ Ռուսաստանը պատրաստ է գնալ հեշտ լուծման, եթե Հայաստանի իշխանություններն այդպիսի մոտեցում են որդեգրել։

Խալաթյանի կարծիքով, էսկալացիայի վտանգը չափազանց մեծ է, և Ադրբեջանը կարող է գնալ ուժի կիրառման Արցախի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ