Բաքուն երեկվանից արգելել է անգամ սննդի մատակարարումն Արցախ, էլ ինչպես է լինում էթնիկ զտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը շարունակվում է 6 ամիս։ Այդ գործողությունները ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում։ Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում ԿԽՄԿ-ի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ ևս մեկ անգամ հիմնավորվում է այն մտավախությունը, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում․ «Խոսքը, ոչ թե մտավախության, այլ գործողության մեկնարկի մասին է։

Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը, նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ