Ադրբեջանի հերթական սանդրանքը փորձ է՝ ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

add5e911-8167-493a-8e67-37a07aa32cbe.jpg

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի տեսանյութը։

«Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է։ Լարվածությունն աճում է ամեն օր՝ ուղեկցվելով մշտական հարձակումներով, և սա ևս մեկ փորձ է՝ խաթարելու շարունակվող խաղաղ գործընթացը և ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը»,- նշել է Մարուքյանը:

--00--ԶՀ