Բաքուն Երևանին մեղադրել է «բանակցային գործընթացը խաթարելու մեջ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ազերի-ԱԳՆ.jpg

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր երկրի բանակի ռազմական սադրանքը Սոթքի ուղղությամբ փորձել է վերագրել հայկական կողմին՝ Երևանին մեղադրելով «բանակցային գործընթացը խաթարելու մեջ»:

Բաքվում հայտարարել են, թե իբր «հայկական կողմը շահագրգռված չէ խաղաղ բանակցություններով» և կոչ արել «միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել Երևանի սադրանքներին»։

--00—ԶՀ