Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Մակրոնի հայտարարությունների համար բացատրություն տալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

f649eae1861482_649eae18614c6.thumb_.jpg

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնը կանչվել է արդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ում դեսպանին ասել են, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի նախագահ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։

Նշենք, որ Մարսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նման հայտարարություն է արել. «Ես Ալիևիի վրա ավելի ճնչում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ»

Մակրոնը նաև նշել է. «Չկասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»

--00—ԶՀ