Հայաստանում մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14 %

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1081523

Ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 26.1%,

ծառայություններ՝ 21.9%,

շինարարություն՝ 19%,

արդյունաբերություն՝ 8.6%։

2023թ.-ի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ. արտահանումն առաջանցիկ աճ է գրանցել՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 2.4 անգամ:

Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 5.4%-ով:

--00—ՅՄ