Ռուսները հայերից ավելի հայ չեն կարող լինել, ի՞նչ է արել Փաշինյանը, որ անցակետ չլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Ռուսները հայերից ավելի հայ չեն կարող լինել, ի՞նչ է արել Փաշինյանը, որ անցակետ չլինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Կոստանյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները ադեկվատ չեն, չեն կարողանում արդյունավետ բանակցել։ Ըստ նրա՝ ամեն անգամ, երբ Փաշինյանն ու Միրզոյանը ինչ-որ արտաքին քաղաքական գործընթացի մեջ են ներքաշվում, դրան ապակայունացում է հաջորդում։ Կոստանյանի պնդմամբ, վաշինգտոնյան բանակցություններից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ