Բաքուն պետք է սպանի ոչ միայն հայերին, այլև ռուսներին, որպեսզի գրավի Ղարաբաղը, Ալիևը դա շատ լավ գիտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրենցից ներկայացնում են ոչ թե ռազմական, այլ քաղաքական գործոն՝ նրանք ՌԴ դրոշն են, ինչը նշանակում է, որ Ալիևը պետք է սպանի ոչ միայն հայերին, այլ նաև ռուսներին, եթե ցանկանում է գրավել Արցախը։ Այս մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ այս կերպ բացառելով լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։

«Ադրբեջանն ընտրել է այսպես կոչված «սալյամիի քաղաքականություն»՝ կտրում է կտոր-կտոր։ Սկզբից էկոակտիվիստներ, հետո Լաչինի անցակետ, ընթացքում կրակոցներ։ Սա մի մեծ ռազմավարության իրար հաջորդող տարրերն են», - նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ