Լոռու մարզում 63-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել ու բախվել էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

f1c50fe7-5aaf-4202-8e86-93381eebe640.jpg

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Վաչիկ Ա․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Գյուլագարակ-Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի խաչմերուկում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը, գրում է Shamshyan.com-ը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վաչիկ Ա․-ն մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդըխ ավատոմեքենան վարելիս, սրտի կաթված է ստացել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոմեքենայում հայտնաբերել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի 31-ամյա հերթապահ բժիշկ Արմեն Պողոսյանը։ 

--00—ԶՀ