Երևանում Mitsubishi Pajero-ն վարելիս վարորդը հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

6150f3422ce0e3434ed0cf1df547c41a

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է վարորդի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Հակոբ Գ-ն է, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ծառին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

--00—ՅՄ