Ինձ ոչ մեկ չի կպել, ոչ էլ կարող են անհիմն կպնել. սաղ ՔՊ-ն իմ ընկերներն են. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Մտահոգություն չուե՞ք աշխատելու մի համակարգում, որը, ըստ Ձեզ, լավ չի աշխատում։ ԱԺ միջանցքում, լրագրողի հարցին ի պատասխան, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն անցնում է կորոնավիրուսի շրջանում շրաշահումների մասով քրգործով, պատասխանել է․

«Նախ հարցը սխալ է ի սկզբանե։ Ես էս թիմի մաս եմ և ակունքներում եմ կանգնած և շարունակելու եմ մնալ մինչև վերջ»,-ասել է նա, ապա հեվել․ «Նախ էկենք ֆիքսենք, որ ինձ ոչ մեկը չի կպել և անհիմն չեն կարող կպնել»։

Լրագրողի դիտարկմանը, թե վստա՞հ եք, որ թիմը Ձեզ չի զոհաբերի, Արսեն Թորոսյանը կրկնել է․ «Անհիմն ինձ չեն կարող կպնել»։

Հարցին՝ իսկ ՔՊ-ում ընկերներ ունի՞ Արսեն Թորոսյանը, նա պատասխանել է․ «Սաղ իմ ընկերներն են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ