Բոլորն էլ զգում են, որ լինելու է բեկում, ու էապես փոխվելու է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Շավարշ

Բոլորն էլ զգում են, որ լինելու է բեկում, ու էապես փոխվելու է ամեն ինչ։ ԱԺ-ում նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու քո հողի համար, ուղղակի կործանարար է նրանց համար, ովքեր այդպես են մտածում։ Առաջին հերթին, մենք պետք է պահենք մեր հողը, այլ բան, որ մենք պետք է ձգտենք առավելագույն աջակցություն ստանալ», - ասել է փոխարտգործնախարարը:

Շավարշ Քոչարյանը նաև նշել է, որ ստեղծված կարող է անհանգստացնել մեր հարևաններին՝ Իրանին, Ռուսաստանին, ու հատկապես այն պետություններին, որոնց հետ մենք ունենք խորացված հարաբերություններ: 

«Չի կարող չանհանգստացնել Իրանին, այն, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, ակնհայտ է, որ իրենց անհանգստացնում է, իրենք դրա մասին բացահայտ խոսում են ու ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում», - ասել է փոխնախարարը և հավելել, որ վտանգը զգում է նաև Ռուսաստանը։

--00—ԼՄ