Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

7d004341-351f-48e2-a65a-3ba7bea7baea.jpg

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում։

Նշենք, որ Մարալչյանն այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։

 

--00—ԶՀ