Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 11-ին արձանագրվել է ավելի քան 10 բացահայտում։

Մասնավորապես, հատուկ նշանակության գումարտակի, Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողների, ինչպես նաև Նոր Նորքի, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։

--00—ԼՄ