Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

 

Մարտի 12-ին և 13-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք բացահայտեցին:

Առաջին բացահայտումը մարտի 12-ին էր՝ ժամը 13-ի սահմաններում։ Քրեական հետախույզները Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Սևանի 20-ամյա մի բնակչի, որի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց:

Հաջորդ բացահայտումը գիշերային շրջայցի ժամանակ էր՝ մարտի լույս 13-ի գիշերը։ Այս դեպքում ևս Նաիրյան փողոցից բաժին բերման ենթարկվեց Երևանի 42-ամյա մի բնակիչ: Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց՝ 4 գրամից ավելի: 42-ամյա տղամարդու հայտնածով՝ մարիխուանան իրենն է:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

`

--00--ՍԳ