Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

թմրամիջոց

Փետրվարի 10-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց նույն գյուղի 63-ամյա մի բնակիչ։
Նրա անձնական խուզարկությամբ վերնաշապիկի գրպանից հայտնաբերվեցին թղթի մեջ փաթաթված ու սրվակի մեջ լցված, տարբեր քաշերով կանաչ, կանեփանման, սուր հոտով չորացված զանգվածներ։
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերված զանգվածը թմրամիջոց է, որը նա աճեցրել ու չորացրել է իր օգտագործման համար։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախապատրաստվում են նյութեր։