Վեդի քաղաքի Արարատյան փողոցում 12 ավտոմեքենա է այրվել, որից 3-ը՝ մասնակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2023-03-01_16-00-53

Մարտի 1-ին, ժամը 13։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում են ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։ Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի։

--00—ՅՄ