Արցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Screenshot 2023-02-07 175848

Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տեղեկատվական շտաբից։

Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

--00—ՅՄ