Արարատյան փողոցում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

l-0x79wh-786x457z-1

Մարտի 11-ին` ժամը 00։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները. Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։

--00—ՅՄ