Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակից երկու ոստիկաններն ազատվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

l_0x0wh_786x458z_1_1

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը:

«Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:

Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:

Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանները երկու փաստաբանի են ծեծի ենթարկել։

--00—ՅՄ