Մեծ Բրիտանիայի 18 ընկերություններ անցել են քառօրյա աշխատանքային շաբաթվա. Financial Times

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1104662

Մեծ Բրիտանիայում 18 ընկերություններ, այդ թվում՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտներում, հայտարարել են, որ անցյալ տարվա փորձի արդյունքներով՝ մշտական հիմունքներով կսահմանեն քառօրյա աշխատանքային շաբաթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Է Financial Times պարբերականը։

Նախորդ տարվա կեսերից մեկնարկած կրճատված աշխատանքային շաբաթվա փորձնական նախագծին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 61 ընկերություն։ Արդյունքում 18 ընկերություն հայտարարել է, որ մշտական հիմունքներով անցնում է քառօրյա աշխատանքային շաբաթվա, քանի որ կան վկայություններ դրա առավելությունների վերաբերյալ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ