Լատինական Ամերիկան հավանություն ​​չի տալիս Ուկրաինա զենք ուղարկելու գաղափարին. Financial Times

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1104197

Լատինական Ամերիկայի երկրները հավանություն չեն տալիս Ուկրաինա զենք ուղարկելու վերաբերյալ Արևմուտքի կոչերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Financial Times թերթին հայտնել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Լրատվամիջոցը նշում է, որ առաջարկը բավական գայթակղիչ է եղել՝ եթե լատինաամերիկյան երկրներն Ուկրաինային նվիրաբերեին իրենց «հնացող ռուսական սպառազինությունը, ապա Վաշինգտոնը դրանք կփոխարիներ ավելի լավ ամերիկյան զենքով: Սակայն լատինաամերիկյան երկրների ղեկավարները մերժել են այս առաջարկը, որի մասին անցյալ ամիս հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը:

«Եթե նույնիսկ դրանք Կոլումբիայում վերածվեն ջարդոնի, մենք չենք հանձնի ռուսական զենքը, որպեսզի դրանք տարվեն Ուկրաինա՝ պատերազմը երկարացնելու համար, - ասել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ