Արցախում ձյուն է տեղում, Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհը դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ձյուն

Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։

Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեսքով թույլ տեղումներն օրվա ընթացքում կշարունակվեն։ Հունվարի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ