Ինչ իրավիճակ է Արցախի ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները:
Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները բաց են:

Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները հիմնականում բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Մխիթարաշեն, Սարուշեն, Փառուխ և և Ռև համայնքների ճանապարհները:

Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Զանգեր ճապարհահատվածը:

Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:

--00--ՍԳ