Արցախի ներպետական ավտոճանապարհներին իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

324421785_5749004895189652_3733233812033509026_n.jpg

ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում տեղացած ձյան հետևանքով ներպետական ավտոճանապարհներին իրականացվել են մաքրման աշխատանքներ։

Ստեփանակերտ – Ասկերան,
Ստեփանակերտ – Ննգի – Մարտունի,
Ստեփանակերտ – Գետավան և Դրմբոն – Մարտակերտ ուղղություններով մաքրման աշխատանքները կատարել է Արցախուղի ՓԲ ընկերության կողմից, իսկ Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ուղղությամբ՝ Վահե Կարապետյան ՓԲ ընկերությունը։

--00—ԶՀ