Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ ԱՀ նախագահի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

Արցախ

«Ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ - Կարմիր շուկա - Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը

Հարգելի ՛ հայրենակիցներ

Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ Կարմիր շուկա Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:

Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս:

Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ  Կարմիր շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ – Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին:

Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային_ճանապարհների_սալապատման աշխատանքները:Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»:

--00—ՄՀ