Ռուսաստանում ուղևորատար ինքնաթիռը խրվել է ձնակույտի մեջ և չի կարողացել օդ բարձրանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

8ebe84047bc856f6ce8e09491b975a1d

Ռուսաստանի Պերմ քաղաքի օդանավակայանում ռուսական «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որն ուղևորվել է Մոսկվա, խրվել է ձնակույտի մեջ։

Նշվում է, որ ձյան առատ տեղումների պատճառով թռիչքը 1 ժամով հետաձգվել էր, բայց ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ։

Այս պահին Պերմում օդի ջերմաստիճանը -34 աստիճան է։

--00—ՅՄ