ՊԵԿ-ը հրապարակել է ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ՊԵԿԿ.jpg

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված սահմանափակումների ենթակա՝ թափոն չհանդիսացող ապրանքների և ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` համապատասխանաբար տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից:

Ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային հսկողություն իրականացնելիս, եթե հայտարարագրված ապրանքը ներառված է վերոհիշյալ ցանկերից որևէ մեկում և նույնականացվում է բնութագրով ու նկարագրությամբ (մոդել, մակնիշ, նկարագիր, տեխնիկական տվյալներ և այլն), ապա հայտարարատուի կողմից հայտարարագրի համապատասխան (31-րդ) դաշտում տվյալ ցանկին և ցանկի հերթական համարին հստակ հղում կատարող տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, անձանցից այլևս չի պահանջվելու հավելյալ թույլատվական փաստաթուղթ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքի միևնույն բաժնում տեղադրված է նաև երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը պարբերաբար թարմացվում և ընդլայնվում է։

--00--ԱՀ