Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկել են երկրի ներքին և արտաքին հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 724News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023 թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

--00--ԱՀ