ԱՀ քաղաքաշինության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանի, ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ Կարեն Ղուկասյանի և շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ` Մարտակերտ շրջանում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Քննարկվել է Մարտակերտ քաղաքում տիրող իրավիճակը։ Պատասխանատուները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ։ Նախարար Ա. Սարգսյանը ամփոփելով զեկույցները՝ մի շարք հանձնարարականներ է տվել աշխատանքները պատշած ու որակով կազմակերպելու, առկա թերություններն արագ շտկելու, ինչպես նաև իրազեկել առաջիկա անելիքների մասին։

--00--ԱՀ