Իշխանությունը հենց այնպես Զատուլինին չէր արգելի ՀՀ մտնել, ուրեմն վտանգ է տեսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արևմուտքը մեզ չի ճնշում, իր բարեկամական ձեռքն է մեկնել, քանի որ ժողովրդավարության և խաղաղության ճանապարհով ենք գնում և Եվրոպան մեզ աջակցում է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Հայաստանն Արևմուտքի կողմից արտաքին ճնշման է ենթարկվում, փորձ է արվում հակառուսական տրամադրություններ սերմանել:

«Մարիա Զախարովան թող ցուցումներ չտա, թե ինչու է Արևմուտքն աջակցում, մեր ճակատագիրն է որոշվում, ուզում ենք Եվրոպան մեզ հետ սեղանի շուրջ նստի»,- մեկնաբանեց նա:

Անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու հանգամանքին՝ պատգամավորը ասաց, որ իշխանությունը ճիշտ ու տեղին որոշում է կայացրել, որ Զատուլինը ՀՀ չմտնի․ բոլոր նրանք, ում գործունեությունը վնասում է ՀՀ պետականությանը, պետք է արգելել մուտք գործել ՀՀ. «Իշխանությունը հենց այնպես Զատուլինին չէր արգելի ՀՀ մտնել, ուրեմն վտանգ է տեսել»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ