Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր հայտարարեց Հայաստանի դեմ նոր նախապայմանի մասին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2124News

․

Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր հայտարարեց Հայաստանի դեմ նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր հայտարարեց Հայաստանի դեմ նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»: Դա ռազմական բազմամիլիարդ տուգանքների (կոնտրիբուցիա) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար»:

Հենց այս միտքն է գրեթե բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավում:

Հիշեցնեմ, որ ևս մի նմանատիպ բացահայտում եղավ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ հայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չեն վերադարձրել:

Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:

Պետք է հեռացնել զիջողներին:

հ.գ. Եվս մեկ դետալ այսօրվա հանդիպումից օկուպացված Արցախում: Ալիևը բացել է նոր սպորտ ակումբ, որի անունը հիշատակում է «Զանգեզուրը»: Չէ, ակնարկ չէ, ուղիղ սպառնալիք է»,- գրել է նա:

--00--ԱՀ