ԵՄ անդամ 27 երկրները համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահման ուղարկել առաքելություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ը

 Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահման ուղարկել քաղաքացիական առաքելություն։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ հայտարարությունում։

«Այսօր ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց մինչև 40 փորձագետ ուղարկել հայկական կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահման մշտադիտարկման, վերլուծության և տարածաշրջանում իրավիճակի զեկույց պատրաստելու նպատակով»։

ԵՄ-ն ընդգծել է, որ քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպման արդյունքներով և ուղղված է այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու երկրների միջազգային սահմանների սահմանազատմանը։

--00—ԱՊ