Փաշինյանը ԱՀ նախագահին հայտնել է, որ շարունակելու է տրամադրել քննարկումների մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

4

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:  

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:  

Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:

--00—ԱՊ