Գիշերը Ջերմուկի ուղղությամբ հանգիստ է եղել, դեպի համայնք մուտքը շարունակում է մնալ սահմանափակված

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News       

ջմ

Գիշերը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ իրադրությունը հանգիստ է եղել, կրակոցներ չեն։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։

Ըստ նրա՝ դեպի համայնք մուտքը շարունակվում է սահմանափակված մնալ, իրավիճակը հանգիստ է սահմանին։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ