Հույն նախարարը հետաձգել է այցը Բաքու․ "հայկական արյունը ուկրաինականից պակաս չէ".

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News    

Կոս

Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը հետաձգել է իր այցը Բաքու՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։

Հունական Greek City Times-ի Աթենքի գրասենյակի գլխավոր խմբագիր Փոլ Անտոնոպուլուսն ասել է, որ այցը պետք է ընդհանրապես չեղարկվի, եթե Հունաստանի կառավարությունը չի ցանկանում բացահայտել «արժեքների» վրա հիմնված քաղաքականությունը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջան ուղեւորության չեղարկումը ցույց կտա, որ «հայկական արյունը ուկրաինականից պակաս չէ»։

 

   --00—ԱՊ