Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է՝ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքերը դեռ այնտեղ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքերը դեռ Ադրբեջանում են:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Չեմ կարող ասել, թե Բաքուն ում է համարում չեզոք: Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց թե ում է Բաքուն համարում չեզոք, չեմ կարող ասել: 

Տարբեր հարթակներից, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով հրաժարվել է: Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ Բաքուն կարծում է, որ ռուսական կողմը անաչառ է: Դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերի դեռ Ադրբեջանում մնալու  մասին է,  և  չեմ կարծում, որ կարելի է Բաքվին  վերագրել միտք, առ այն որ  ռուսական կողմը  անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ