ՀՀ քաղաքացիների համար Հունաստան այցի սահմանափակումները հանվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 3,  24News

Հունաստան

Հունաստանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները ևս հինգ երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մոլդովայի և Բրունեյի քաղաքացիների համար։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամաբ՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:

Հունաստան այցելության ժամանակ այս բոլոր երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին իրենց իշխանությունների կողմից տրված անգլերեն լեզվով հավաստագիր: Որպես այլընտրանք՝ կարող են ներկայացնել նաև վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում արված ռափիդ թեստի բացասական արդյունքը:

--00—ՄՀ