Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճում ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ից բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դիակն է: Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ