Արարատի մարզում վարորդը խուսափելով կենդանուն բախվելուց, հարվածել է ծառին և հայտնվել խաղողի դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի խաղողի դաշտում:

Վ թարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, լրատվամիջոցին պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջև կենդանի է հայտնվել ու վարորդը կենդանուց խույս տալու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԱՀ